ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մայամիում կայացած հանրահավաքում իր ելույթի ժամանակ ակնարկել է, որ հնարավոր է պաշտոնից հեռացնի վարակիչ հիվանդությունների գլխավոր մասնագետ Էնթոնի Ֆաուչիին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Հանրահավաքի ընթացքում հանդիսատեսը սկսեց վանկարկել «հեռացնել Ֆաուչիին»: Ի պատասխան՝ նախագահն ասաց, որ Ֆաուչին սխալվել է կորոնավիրուսին վերաբերող շատ հարցերում:
Ավելի վաղ Ֆաուչին ԱՄՆ իշխանություններին բազմիցս կոչ էր արել ուժեղացնել սանիտարական միջոցառումներն ու կարանտինային սահմանափակումները կորոնավիրուսի համաճարակի ֆոնին, մինչդեռ Թրամփն առավել հաճախ արտահայտվել է նման միջոցների դեմ: