Թուրքիան հայտարարել է ԱՄՆ-ի հետ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի և ամերիկյան F-35 կործանիչների տեխնիկական համատեղելիության խնդիրները քննարկելու պատրաստակամության մասին: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը:
«Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ քննարկել С-400-ի և F-35-ի տեխնիկական համատեղելիության վերաբերյալ ցանկացած մտավախություն: Այս առումով, համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մեր առաջարկը դեռևս արդիական է», ասել է նախարարը CNN Turk հեռուստաալիքին:
Աքարը հավելել է, որ Թուրքիան նաև հանդիսանում է «F-35-ի ստեղծման գործընկեր», և Անկարայի համար «F-35- ի անվտանգությունը նույնքան կարևոր է, որքան ԱՄՆ-ի համար»: