Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, հայտնում է «Հուրիեթ» թերթը: Ըստ թերթի՝ անհայտ կորած է համարվում մեկ մարդ:
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պաքդեմիրլին նշել է, որ երկիրը կանգնած է օդերևութաբանական աղետի առաջ, որը տեղի չէր ունեցել 50 կամ նույնիսկ 100 տարի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ջրհեղեղները հարվածել են Թուրքիայի սևծովյան ափին: Երեքշաբթի և չորեքշաբթի հյուսիսում հորդառատ անձրևներ են տեղացել: