Իսրայելի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարված։ Իրանը 100-ավոր բալիստիկ հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ։
Իրանին հաջողվել է վերականգնել ՀՕՊ գործողությունների բնականոն ընթացքը։ Իսրայելի հարձակումները հետ են մղվում Սպահանում և Թավրիզում։
Իրանական հրթիռների երկրորդ ալիքն է շարժվում Իսրայել։
Հարձակման թիրախը Իսրայելի պաշտպանության նախարարությունն է։ Կենտրոնական Իսրայելից արձակվել են հրթիռներ Իրանի կողմից արձակված բալիստիկ հրթիռները որսալու համար։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մի քանի րոպեից կարևոր հայտարարություն կանի.գրում է IRNA-ն։
Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ, այաթոլլահ Խամենեին ասել է.. «Թող պատմությունը գրանցի, որ հենց նրանք են սկսել այս պատերազմը»։