«Թալիբան» արմատական շարժման ղեկավարությունը մտադիր է Աֆղանստանը կառավարելու համար 12 հոգուց բաղկացած խորհուրդ ստեղծել: Նրանք նախատեսում են երկրի կազմում ընդգրկել երկրի նախկին կառավարության որոշ անդամների: Այդ մասին հայտնել է Foreign Policy ամսագիրը՝ վկայակոչելով շարժման առաջնորդներին մոտ կանգնած աղբյուրներ:
Նշվում է, որ թալիբները չեն ծրագրում վերականգնել Աֆղանստանում նախագահի կամ որևէ այլ միանձնյա ղեկավարի պաշտոնը:
Բացի դրանից, ըստ ամսագրի աղբյուրի, նրանք ցանկանում են ԱՄՆ-ի աջակցությունն ունեցած նախկին կառավարության որոշ անդամներին առաջարկել նախարարական պաշտոններ նոր կաբինետում: Այսպիսով, թալիբները փորձում են ներառական կառավարության մի տեսակ ստեղծել, որպեսզի մեծացնեն միջազգային հանրության կողմից ճանաչում ձեռք բերելու իրենց հնարավորությունները: