Արմատական Թալիբանը ԱՄՆ-ին մեղադրել է անօդաչու թռչող սարքերով Աֆղանստանի օդային տարածք անօրինական կերպով մուտք գործելու մեջ: Ըստ ՏԱՍՍ-ի, համապատասխան հայտարարությունը Twitter-ում հրապարակել է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը:
«Միացյալ Նահանգները խախտել է «Աֆղանստանի իսլամական էմիրության» ինքնիշխանությունը (Թալիբանի կողմից օգտագործվող պետության անվանումը), ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերը՝ ուղարկելով իր անօդաչու թռչող սարքերը մեր օդային տարածք: <…> Այդպիսի միջադեպերը պետք է կանխվեն: Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին հավատարիմ մնալ Դոհայի պայմանավորվածություններին [Թալիբանի և Վաշինգտոնի միջև]: Հակառակ դեպքում դա հղի է հետևանքներով», – ասված է հաղորդագրության մեջ: