Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարում է Եվրոմիության ապակայունացմանն ուղղված քաղաքականություն: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նա համոզված է, որ Էրդողանի քաղաքականությունը ազգայնականության և իսլամիզմի խառնուրդ է: Այն անհամատեղելի է եվրոպական շահերի հետ և ապակայունացնում է Եվրոպան: Մակրոնը կարծում է, որ այս իրավիճակում եվրոպական քաղաքական գործիչները պետք է գործեն իրենց շահերին համապատասխան: Ֆրանսիայի նախագահը անհրաժեշտ է համարում Էրդողանի վարած քաղաքականությանը համաչափ պատասխան տալը, գրում է news.ru-ն: Նա նաև շեշտել է, որ դեմ է էսկալացիային: