Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ամբողջ աշխարհի համար հայտարարություն անել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն կատարած այցի ընթացքում:
«Ես ակնկալում եմ, որ հուլիսի 20-ին կայցելեմ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: Դրա ընթացքում ես կբարձրաձայնեմ մի հաղորդագրություն, որը կառնչվի ոչ միայն կղզուն, այլև ամբողջ աշխարհին: Եթե վճռականություն չցուցաբերեք, ոչ ոք ձեզ լուրջ չի ընդունի, շեշտել է նա ՝ չհստակեցնելով առաջիկա ելույթի թեման:
Էրդողանը հավելել է, որ «լավ լուրեր են ստացվում Արևելյան Միջերկրածովքից»: «Մի զարմացեք, եթե ձեզ նորություններ հաղորդենք նավթի և բնական գազի վերաբերյալ», ասել է նա: