Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը հայտարարել է «ուկրաինական ռուսաց լեզվի» գոյության մասին, որը նա անվանել է երկրի մշակութային բազմազանության մաս:
«Ուկրաինական լեզուն, ինչպես ինքնությունը, շատ ավելին է, քան բացառապես Ռուսաստանին ընդդիմանալը: Եվ սրա մեջ մեր դեռևս չգիտակցված հարստությունն է: Իսկ ռուսերենը, ավելի ճիշտ՝ ուկրաինական ռուսերենը, մեր երկրի մշակութային բազմազանության մի մասն է», ասել է նա ուկրաինական «Դոմ» հեռուստաալիքի եթերում, որը ստեղծվել է Ուկրաինայի կողմից չվերահսկվող տարածքների բնակիչների համար:
«Ե՛վ հիմա, և՛ նախկինում, ռուսերենը բացառապես Ռուսաստանի սեփականությունը չէր և չի հանդիսանում: Անգլերենն օգտագործվում է տարբեր երկրներում և, թերևս, բոլոր մայրցամաքներում: Բայց Բրիտանիան դա չի համարում միայն իր սեփականը: Այսպիսով, ռուսաց լեզուն Ռուսաստանի մենաշնորհը չէ», բացատրել է մամուլի քարտուղարը: