Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զելենսկին 30-օրյա հրադադար է ուզում, Մակրոնը պաշտպանում է նրան

10/05/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ուկրաինան, եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել մայիսի 12-ին սկսել լիակատար և անվերապահ հրադադար։ Այն պետք է տևի առնվազն 30 օր. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Կամքի կոալիցիայի» հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք միասին սա պահանջում ենք Ռուսաստանից։ Մենք գիտենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ աջակցում է այս հարցում։ Անվերապահ հրադադարը նշանակում է հրադադար  առանց որևէ նախապայմանի։ Ցանկացած պայման առաջ քաշելու փորձ վկայում է պատերազմը երկարաձգելու և դիվանագիտությունը խաթարելու մտադրության մասին։ Հրադադարը պետք է լինի համապարփակ՝ օդում, ծովում և ցամաքում», – ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ լիովին հնարավոր է ապահովել հրադադարի մոնիթորինգը՝ Միացյալ Նահանգների հետ համակարգված կերպով։ Զելենսկու խոսքով՝ 30-օրյա հրադադարը իրական հնարավորություն կտա դիվանագիտությանը։

«Այս ընթացքում աշխատանքը կկենտրոնանա խաղաղության անվտանգության, քաղաքական և մարդասիրական հիմքերի սահմանման վրա։ Մենք ողջունում ենք այն փաստը, որ հրադադարի և իմաստալից դիվանագիտության անցնելու պահանջը աջակցվում է բոլորի կողմից՝ ոչ միայն եվրոպական երկրների, այլև Միացյալ Նահանգների, որն առաջինն էր  առաջարկել դա», – նշել է Ուկրաինայի նախագահը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է գլխավոր դեր խաղա մոնիթորինգում, բայց դրան կմասնակցեն բոլոր գործընկերները։

«Մենք համաձայնության ենք եկել Ռուսաստանի Դաշնության դեմ լայնածավալ պատժամիջոցներ կիրառել, եթե նա  խախտի պայմանավորվածությունը։ Այս հարցը կմշակվի և կհամակարգվի ամերիկացիների և եվրոպացիների կողմից», – ընդգծել է Մակրոնը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին

Հաջորդ գրառումը

Մոսկվան կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախատյաց Նիկոլ Փաշինյանը պետք է ստանա ոչ թե քվե, այլ՝ խստագույն պատիժ. Ստեփան Հասան-Ջալալյան

01/06/2026
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության. պատրաստ պետք է լինենք ցանկացած սցենարի. Սուրեն Սուրենյանց

01/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

01/06/2026
Հաջորդ գրառումը

Մոսկվան կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հարձակվել են Նաիրի Հոխիկյանի տան վրա, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառել, հայհոյել

31/05/2026

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ահազանգում է. Այսօր ցերեկը իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Սիրելի հայրենակիցներ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական