ՆԱՏՕ-ի Sea Breeze – 2021 զորավարժությունները ունեն հստակ հակառուսական ենթատեքստ, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սա, անկասկած, ուժի սադրիչ ցուցադրում է», նշել է դիվանագետը: «Նման մասշտաբի ռազմական տեղակայումը Ռուսաստանի տարածքի մոտ համապատասխան արձագանք է առաջացնում մեր կողմից: Սևծովյան տարածքը, փաստորեն, այնտեղ կառուցված համագործակցության տարածքից Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից հետևողականորեն վերափոխվում է ուժի դիմակայության գոտու: Դա արվում է միտումնավոր, որպեսզի աշխարհի ևս մեկ տարածաշրջան Միացյալ Նահանգների ղեկավարությամբ դառնա անկայուն և սկսի սպառնալիք ներկայացնել»: