Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանվում է Ռուսաստանի զինված ուժերում ծառայության համար օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու կարգը, հայտնում է РБК-ն:
Նա փոփոխություն է մտցրել1999 թվականին ընդունված զինվորական ծառայության կանոնակարգում։ Փոփոխությունների համաձայն՝ նրանք այժմ, ինչպես ՌԴ քաղաքացիները, կարող են պայմանագրով ծառայել բանակում։
Բացի այդ, Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն՝ երկրորդ քաղաքացիություն ունեցող ռուսաստանցիները նույնպես կզորակոչվեն բանակ՝ զինվորական ծառայության։ Նախկինում ծառայության էին զորակոչվում միայն Ռուսաստանի քաղաքացիները։