Եվրախորհրդարանի նախագահ Դևիդ Սասոլին Funke լրատվական խմբին տված հարցազրույցում կոչ է հնչեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու վերաբերյալ:
«Մենք պետք է խստացնենք պատժամիջոցները Ռուսաստանի պաշտոնատար անձանց նկատմամբ, ինչպես նաև ավելի սերտ կապեր հաստատենք բնակչության և քաղաքացիական հասարակության հետ», ասել է Սասոլին:
Նա նաև նշել է, որ իրադրությունը ԵՄ և Ռուսաստանի Դաշնություն միջև «շատ լարված է»: Այս կապակցությամբ նա հիշեցրել է Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակն ու Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվող հակամարտությունը: