ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի նոր գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելուց։ Նա այս մասին ասել է New York Post-ին տված հարցազրույցում։
«Ես գոհ չեմ նրանից», – ասել է Թրամփը՝ պատասխանելով Մոջթաբա Խամենեիի հետ կապված իր ծրագրերի մասին հարցին։
Նա նաև մեկնաբանել է Իրանում ԱՄՆ ցամաքային զորքերի հնարավոր տեղակայման մասին տեղեկությունները։ Թրամփը նշել է , որ Վաշինգտոնը դեռևս որևէ որոշում չի կայացրել այս հարցի վերաբերյալ։
«Մենք այս հարցի վերաբերյալ որևէ որոշում չենք կայացրել։ Մենք նույնիսկ մոտ չենք դրան», – հայտնել է ԱՄՆ նախագահը։








