Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի Մեծ Բրիտանիա արտահանումը կարող է արգելափակվել Եվրոմիության կողմից: Պատճառը պատրաստուկների պակասուրդն է։
Ըստ Independent-ի, որն իր տրամադրության տակ ունի Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նամակը, «պատվաստանյութերի առճակատումը» նախաձեռնում է, մասնավորապես, AstraZeneca ընկերությունը: Նա երաշխավորել էր պատրաստուկի մատակարարումը Բրիտանիային՝ միևնույն ժամանակ արգելափակելով մատակարարումները Եվրոմիությանը` որպես պատճառ բերելով պայմանագրի ստորագրման ավելի ուշ ժամկետը:
Իր հերթին, Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել է պատվաստանյութերի, այդ թվում՝ Pfizer-ի արտադրանքի արտահանման հնարավոր սառեցման մասին: Այս պատվաստանյութից Բրիտանիան պատվիրել է 40 միլիոն չափաբաժին: