«Մենք աջակցում ենք Տոկիո-2020 օլիմպիական և պարալիմպիկ խաղերի անվտանգ ձևաչափով անցկացմանը՝ որպես COVID-19-ի դեմ հաղթանակի համաշխարհային միասնության խորհրդանիշ», ասվում է ԵՄ-Ճապոնիա առցանց ձևաչափով գագաթաժողովի հիման վրա ընդունված համատեղ հայտարարության մեջ, որին մասնակցում էին Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Համաճարակի պատճառով մրցույթը հետաձգվեց մեկ տարով և այժմ տեղի կունենա հուլիսի 23-ից 2021 թվականի օգոստոսի 8-ը: Միևնույն ժամանակ, պահպանվել է «Տոկիո 2020» անվանումը:
Մարտի 20-ին կազմակերպիչները վերջապես որոշեցին խաղերն անցկացնել առանց օտար երկրպագուների: Ճապոնացի այցելուների ներկայության մասին որոշումը պետք է կայացվի հունիսին ՝ կախված երկրում կորոնավիրուսի տարածման իրավիճակից: