«Անհրաժեշտ է ավելի ակտիվորեն բացահայտել և կասեցնել ԱՊՀ-ում օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատանքը, որպեսզի պայքարենք ներքին գործերին միջամտելու դեմ։ Չեն դադարում նաև «գունավոր հեղափոխությունների» սցենարների իրականացման փորձերը, ոմանք սրում են հակամարտությունները ԱՊՀ տարածքում»,- ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ առցանց նիստի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։