ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Կահիրեի կողմից ռուսական Սու-35 կործանիչների հնարավոր գնման կապակցությամբ: Այս մասին ասվում է բանակցություններից հետո Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ:
«Պետքարտուղարը մտահոգություն հայտնեց մարդու իրավունքների վերաբերյալ, որոնք, ինչպես նա շեշտեց, առանցքային նշանակություն կունենան ԱՄՆ-ի և Եգիպտոսի երկկողմ հարաբերությունների և Եգիպտոսի կողմից Ռուսաստանից Սու-35 կործանիչների հնարավոր գնման հարցում», ասել է դիվանագետը:
Արտաքին գործերի նախարարները «ընդգծել են Միացյալ Նահանգների և Եգիպտոսի միջև ուժեղ ռազմավարական գործընկերության կարևորությունը, հատկապես անվտանգության ոլորտում, ինչպես նաև շարունակական համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: