ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Անկարային չպահել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«Պետքարտուղարը կոչ է արել Թուրքիային չպահել ռուսական С-400 հրթիռային համակարգերը: Էնթոնի Բլինկենը աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հունաստանի միջև ընթացող բանակցություններին», – ասվում է տեքստում:
Թուրքիայի ԱԳՆ-ն նույնպես զեկուցել է երկու արտգործնախարարների զրույցի մասին: Դրա համաձայն, «քննարկվել են երկկողմ հարաբերությունների բոլոր կողմերը, այդ թվում՝ ռուսական ՀՕՊ-ը»: