ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Ղեկավարները բարձր գնահատեցին իրենց թիմերի համատեղ աշխատանքը ԱՄՆ-Ռուսաստան գագաթաժողովից հետո», ասված է հայտարարության մեջ: Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդմամբ, Բայդենը իր ռուս գործընկերոջ հետ քննարկել է շարունակվող «շորթող վիրուսային ծրագրերի կիրառմամբ հարձակումները ռուսաստանաբնակ հանցագործների կողմից, որոնք ազդեցություն են ունեցել ԱՄՆ-ի և այլ երկրների վրա»:
ԱՄՆ նախագահը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել կիբեռտարածքում գործող հանցագործների դեմ, ինչպես նաև հայտարարել է, որ հավատարիմ է հետագա համագործակցությանը`վիրուսների հետ կապված սպառնալիքներին դիմակայելու համար:
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտնել է, որ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ: