ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, Կոնգրեսին կոչ է արել բարձրացնել պետական պարտքի սահմանաչափը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Պետական պարտքի առաստաղը չբարձրացնելը հարցականի տակ կդնի Կոնգրեսի պատրաստակամությունը` կատարելու մեր պարտավորությունները, որոնք մենք արդեն ստանձնել ենք, ոչ թե նորերը: Դա կխաթարի ֆինանսների նախարարության արժեթղթերի հուսալիությունը և կսպառնա նաև դոլարի կարգավիճակին՝ որպես աշխարհի պահուստային արժույթի», – ասել է ամերիկացի առաջնորդը:
Բայդենի խոսքով, հանրապետականները պետք է դադարեն «ռուսական պտտախաղը» ԱՄՆ տնտեսության հետ, որն ԱՄՆ-ին դեֆոլտի վտանգի առաջ է դնում: