Առնվազն 20 մարդ է զոհվել և մոտ 45-ը վիրավորվել այսօր Բաղդադի շուկայում տեղի ունեցած պայթյունի արդյունքում: Այս տվյալները տրամադրել է Al Arabiya հեռուստաալիքը:
Պայթուցիկ սարքը գործակվել է Իրաքի մայրաքաղաքի՝ գլխավորապես շիաներով բնակեցված արևելյան Մադինատ-Սադր շրջանում, մարդաշատ շուկայում: Պայթյունը հանգեցրել է էական վնասների: Հրդեհվել են մի քանի խանութներ: