Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

«Ֆոլքսվագենի» անվադողը պոկվել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Տոյոտային»

Հուլիսի 18-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Ալափարս-Չարենցավան ճանապարհին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի անվադողը պոկվել է, ինչի հետևանքով մեքենան դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել «Տոյոտա Ռավ» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանությունից հայտնում են, որ «Տոյոտա Ռավի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։