Շաբաթվա առաջին կեսին անսովոր ցուրտ օրեր են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում: Ջերմաստիճանը երեք աստիճանով ցածր կլինի նորմայից, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը:
«Երկուշաբթի օրը իսկապես ցուրտ օր կլինի, երբ ջերմաստիճանի ֆոնը կլինի նորմայից երեք աստիճան ցածր: Գիշերը կանխատեսվում է զրոյից 10-12 աստիճան ցածր, որոշ շրջաններում` մինչև 16 աստիճան, Մոսկվայի մարզում՝ մինչև 18 աստիճան: Առավոտյան դեռ բավականին ցուրտ կլինի: Նման եղանակ կլինի նաև երեքշաբթի», – ասել է նա: