Ամերիկյան իշխանությունները Բաքվին և Երևանին կոչ են անում թուլացնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին:
Հայտարարությունը հինգշաբթի Twitter-ի իր էջում հրապարակել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանի չսահմանված հատվածում լարվածության աճի մասին հաղորդագրություններին: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումը շարունակվում է, և մենք կոչ ենք անում զսպվածություն պահպանել իրավիճակը խաղաղորեն ապաէսկալացնելու համար»,- ասել է դիվանագետը:







