Սև ծովում սկսված բազմազգ զորավարժությունները սադրիչ բնույթ չեն կրում, ճեպազրույցում ասել է ԱՄՆ վեցերորդ նավատորմի 65-րդ աշխատանքային խմբի հրամանատարի տեղակալ Կայլ Գանտը:
«Ամեն ինչ տեղի է ունենալու միջազգային ջրի սահմաններում: Եվ ոչ մի սադրիչ բան չկա այն փաստում, որ միջազգային ջրերում տեղի կունենան ռազմածովային զորավարժություններ», նրա խոսքերը հաղորդում է «Ուկրաինա-24» հեռուստաալիքը: ԱՄՆ ներկայացուցիչը հավելել է, որ զորավարժությունների ընթացքում «ամբողջ աշխարհին ցույց է տրվում, որ Սև ծովի միջազգային ջրերը բաց են բոլոր պետությունների համար»:
Իր հերթին, Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի հրամանատար Օլեքսեյ Նեիժպապան նշել է, որ զորավարժությունների մասնակիցները կգործեն միջազգային ծովային իրավունքի նորմերին համապատասխան: