ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ հանրապետական Մայքլ Մաքքոլը զեկույց է հրապարակել, որի մեջ կորոնավիրուսի լաբորատոր ծագման տեսության վերաբերյալ պնդում է արվում: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Fox News-ը:
«Ապացույցները վկայում են, որ վիրուսը տարածվել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից, ընդ որում՝ դա տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ից շուտ», ասել է հանրապետականը: Նա Կոնգրեսի երկու կուսակցություններին կոչ է արել համատեղ հետաքննություն անցկացնել:
Մաքքոլի զեկույցում նաև պնդում է արվում, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը, հավանաբար, աշխատում էր վիրուսների գենետիկական փոփոխման ուղղությամբ: Փաստաթուղթը նշում է հետազոտական կենտրոնում եղած անվտանգության հնարավոր խնդիրների մասին: