ԱՄՆ իշխանությունները սադրիչ են համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի հետ սահմանին և կոչ են անում դադարեցնել դրանք: Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը:
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին: <…> Ուժերի տեղաշարժը [այդ շրջաններում] անպատասխանատու է և անհիմն սադրիչ: <…> Հուսով ենք, որ Ադրբեջանն անմիջապես հետ կկանչի իր ուժերը և կդադարեցնի հետագա սադրանքները», ասել է նա:
Ճեպազրույցի ընթացքում Փորթերին հարցրել են նաև, թե իրավիճակն ինչպես է ազդում Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության վրա: «Ռազմական օգնության հետ կապված ես հայտարարելու բան չունեմ», պատասխանել է Պետդեպարտամենտի պաշտոնյան: