ԱՄՆ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները դատապարտում են լիբանանյան շիա «Հզբոլլահ» շարժման կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարձակումները և կոչ են անում լիբանանյան իշխանություններին կանխել դրանք:
«ԱՄՆ-ը կապի մեջ է Իսրայելի և Լիբանանի պաշտոնյաների, այդ թվում՝ Լիբանանի զինված ուժերի հետ: Մենք կոչ ենք անում Լիբանանի կառավարությանը անհապաղ կանխել նման հարձակումները և իր վերահսկողության տակ վերցնել տարածքը [որտեղից տեղի է ունենում գնդակոծությունը]», նշել է Փրայսը, որի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: