ԱՄՆ-ն մտադիր չէ արմատական թալիբների համար բացել մուտքը Աֆղանստանի պետական պահուստներ՝ չնայած մարդասիրական խմբերի դիմումներին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Միացյալ Նահանգների կառավարությունը կապի մեջ է Աֆղանստանի հումանիտար գործընկերների հետ՝ անվտանգության և հումանիտար գործողություններին աջակցելու վերաբերյալ», – գործակալությունը մեջբերում է ԱՄՆ գանձապետարանի աղբյուրին: «Աֆղանստանի ժողովրդին հավատարիմ մնալով՝ մենք չենք թուլացրել թալիբների առաջնորդների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կամ միջազգային ֆինանսական համակարգ նրանց մուտքի էական սահմանափակումները»:
Աֆղանստանում սննդամթերքի և վառելիքի գներն աճում են կանխիկ միջոցների սղության պատճառով, որն առաջացել է արտաքին օգնության կրճատման, դոլարային հաշիվների սառեցման և երաշտի պատճառով: