Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Չինաստան այցելած միջազգային փորձագիտական խմբի ղեկավար, կենդանիներից մարդուն փոխանցվող վարակների և սննդի անվտանգության մասնագետ Պիտեր Բեն Էմբարեկը դժվարացել է պատասխանել, թե երբ կազմակերպությունը պատրաստ կլինի տալ վերջնական պատասխան կորոնավիրուսային վարակի ծագման վերաբերյալ հարցին:
«Միշտ էլ դժվար է կանխատեսել ապագան: Դա որոշ ժամանակ կպահանջի <…>: Մենք դեռ լավատես ենք, որ կմոտենանք վերջնական պատասխանին», ասել է նա YouTube-ով հեռարձակված մամլո ասուլիսի ժամանակ: «Բայց երբ և որքան ժամանակ կպահանջվի, շատ դժվար է կանխատեսել»:
Մասնագետը հավելել է, որ առաջիկա հետազոտությունները շատ կարևոր են, քանի որ կօգնեն ապագայում կանխել նման համաճարակի կրկնությունը: