ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը անդրադարձել է եվրախորհրդի հույն պատգամավոր Պապադակիսի՝ Լաչինի միջանցքի բացման, ԵՄ դիտորդական առաքելության և բանակցությունների վերաբերյալ հարցերին։
Բորելը, մասնավորապես, պատասխանել է. «2022 թվականի դեկտեմբերի սկզբից ԵՄ-ն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը Լաչինի միջանցքի երկայնքով և ուսումնասիրում դրանց մարդասիրական հետևանքները: ԵՄ-ն լրջորեն անհանգստացած է տեղաշարժի և շարժման ազատության շարունակական սահմանափակումներով, որի հետևանքով բնակչության համար առաջանում է կենսական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարման խափանումներ, փոխանցում է infoport-ը:
Բարձր ներկայացուցիչ/փոխնախագահ Բորելը, որին աջակցում է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, շարունակում է սերտ կապի մեջ լինել երկու կողմերի հետ։ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում ձեռնարկել միջոցներ՝ իր իրավասության տիրույթում՝ ապահովելու միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իր պարտավորությունների»։