Ռուսաստանը նախատեսում է ավարտել С-500 հրթիռային համակարգի փորձարկումները և այն շահագործման հանձնել 2021 թվականին: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ С-500-ի սերիական մատակարարումների մեկնարկը նախատեսված է մինչ 2025 թվականը: