Ջո Բայդենի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Twitter-ը նրան է հանձնել պաշտոնական @POTUS հաշվի կառավարման ղեկը:
Սոցիալական ցանցը Բայդենի թիմին փոխանցել է Սպիտակ տան բոլոր պաշտոնական հաշիվների վերահսկողությունը եւ ակտիվացրել է նոր @SecondGentleman հաշիվը՝ փոխնախագահ Քամալա Հարիսի ամուսնու համար:
Ըստ Twitter-ի՝ Սպիտակ տան, նախագահի, փոխնախագահի, առաջին տիկնոջ եւ Սպիտակ տան մամուլի քարտուղարի հաշիվները «ժառանգել են իրենց նոր ինստիտուցիոնալ անունները»: Մինչ Բայդենի կողմից պաշտոնի ստանձնումը հաշիվներում տեղադրված թվիթները կարխիվացվեն, իսկ Թրամփի կառավարման ընթացքում հետեւորդ դարձածները ավտոմատ կերպով չեն պահվի հաշիվներում:
«Չի կարելի վատնել ժամանակը, երբ բանը վերաբերվում է մեր առջեւ ծառացած ճգնաժամերին: «Այդ իսկ պատճառով ես այսօր գնում եմ Օվալաձեւ սենյակ՝ անմիջապես սկսելու համար աշխատանքները՝ համարձակ գործողություններ եւ անհապաղ օգնություն առաջարկելով ամերիկյան ընտանիքներին»:
Իր @VP հաշվին տեղադրված գրառման մեջ Հարիսը գրել է «Պատրաստ եմ աշխատանքի»: Իր @SecondGentleman պրոֆիլում Դուգլաս Էմհոֆն իրեն անվանել է հպարտ ամուսին:
Բայդենի թիմը ժառանգել է նաեւ @WhiteHouse, @PressSec եւ @FLOTUS պաշտոնական հաշիվները:
News.am