Երեքշաբթի օրը Nikkei թերթը հաղորդել է, որ Toyota և Honda ճապոնական ավտոարտադրողները որոշել են դադարեցնել Մալայզիայում նոր մեքենաների արտադրությունն ու վաճառքը այնտեղ ուժի մեջ մտած կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով:
Toyota-ն երկու գործարան ունի Մալայզիայի Սալանգոր նահանգում: Honda-ն երկրում նույնպես ունի երկու գործարան, որոնք արտադրում են մոտոցիկլներ և ավտոմեքենաներ: Մալազիայի իշխանությունների պահանջի արդյունքում ավտոարտադրողները ստիպված էին աշխատատեղերում թողնել անձնակազմի ոչ ավելի, քան 10%-ին, ինչի արդյունքում գործարանների սովորական ռեժիմով աշխատանքը անհնար է դարձել: