Pfizer ամերիկյան դեղագործական ընկերությունը 18 ամսվա ընթացքում աղքատ և ընթացքում ցածր եկամուտ ունեցող երկրներին համապատասխանաբար անվճար և իջեցված գնով կտրամադրի 2 միլիարդ չափաբաժին կորոնավիրուսային պատվաստանյութեր:
Այդ մասին ուրբաթ օրը Համաշխարհային առողջապահության գագաթաժողովի ժամանակ հայտարարել է ղեկավար և գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան: Նա հստակեցրել է, որ մինչև այս տարվա վերջ կբաշխվի 1 միլիարդ չափաբաժին: