ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում ներում շնորհել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, հայտնում է Fox News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով, Սպիտակ տան գործող ղեկավարը ծրագրում է ներում շնորհել 50-ից 100 մարդու մինչ նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը: Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնեցվել է այն մարդկանց ցուցակը, ում Թրամփը մտադիր է ներել:
Fox News-ը նշել է, որ ռեփեր Լիլ Ուեյնը ներառվել է այն մարդկանց ցանկում, ում Թրամփը նախատեսում է ներել, իսկ իր նախկին խորհրդական Ստիվեն Բեննոնին ներելու հարցը «ավելի ուշ կլուծվի»: