Facebook սոցիալական ցանցը սկսել է արգելափակել պատվաստումների առավելությունների մասին գովազդները քաղաքական գովազդի տեղադրումը սահմանափակող ֆիլտրերի պատճառով: Այս մասին հաղորդում է Politico թերթը ՝ վկայակոչելով սեփական վերլուծությունը:
Սոցիալական ցանցն արդեն արգելափակել է առնվազն 110 խմբերի վճարովի գովազդային հաղորդագրությունները: Հաղորդագրությունները պարունակում էին տեղեկություններ պատվաստանյութի մեխանիզմների, ինչպես նաև պատվաստումների իրականացման վայրերի մասին:
Արգելափակումն ազդել է ոչ միայն ամերիկյան, այլ նաև եվրոպական կազմակերպությունների կողմից տեղադրված գովազդի վրա: