Facebook-ը և Instagram-ը սկսել են պիտակներ ավելացնել COVID-19-ի պատվաստանյութերի վերաբերյալ հաղորդագրություններին

160

Facebook ամերիկյան ընկերությանը պատկանող Instagram և Facebook սոցիալական ցանցերի ադմինիստրացիաները սկսել են հատուկ պիտակներ ավելացնել կորոնավիրուսային պատվաստանյութերի վերաբերյալ հաղորդագրություններին՝ «ապատեղեկատվության տարածումը կանխելու համար»: Այս մասին երկուշաբթի հաղորդվում է ընկերության կայքում:

Ինչպես բացատրում է Facebook-ը, այդ պիտակները պարունակում են «Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տրամադրված հուսալի տեղեկություններ» պատվաստանյութերի անվտանգության վերաբերյալ: