Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

EMA-ն արձանագրել է AstraZeneca-ով պատվաստումներին հաջորդող 316 թրոմբոզի դեպքեր

Դեղերի եվրոպական գործակալությունը մինչև այժմ հայտնել է թրոմբոզի 316 դեպքերի մասին, որոնք առաջացել են բրիտանա-շվեդական AstraZeneca կորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործման արդյունքում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է EMA-ի Դեղաբանական հսկողության և համաճարակաբանության վարչության պետ Գեորգի Գենովը:

«Կարևոր է իմանալ, որ այս շատ հազվագյուտ բարդությունների հաճախականությունը մնում է մեկը՝ հարյուրի մակարդակում, դա չի փոխվել», ավելացրել է մասնագետը: Սակայն մահացությունը նվազել է պատվաստվողների և բուժաշխատողների ավելի լավ տեղեկացվածության շնորհիվ, ասել է նա: