Բնակիչներին կորոնավիրուսի դեմ պատվաստելու Եվրոմիության սահմանած նպատակներից ոչ մեկը չի հաջողվել իրականացնել այս տարվա առաջին եռամսյակում: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է El Pais թերթը:
Ըստ թերթի, մինչև մարտի 31-ը Բրյուսելը հույս ուներ պատվաստել 80 տարեկանից բարձր բնակչության և բժշկական անձնակազմի 80%-ը: Երկու դեպքում էլ ԵՄ-ն չի կարողացել դրան հասնել։ Տարեց մարդկանց միայն 27%-ը և առողջապահական աշխատողների կեսից քիչն է պատվաստվել:
Բացի դրանից, հնարավոր չի եղել համապատասխանել չափաբաժինների բաշխման ծրագրված գրաֆիկին, չնայած այս դեպքում դա պայմանավորված էր բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության կողմից մշակված պատվաստանյութի մատակարարման ընդհատումներով: