CNN. ԱՄՆ-ը ակնկալում է համաձայնության գալ Պակիստանի օդային տարածքն օգտագործելու վերաբերյալ

166

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ակնկալում է շուտով համաձայնության գալ Պակիստանի օդային տարածքը Աֆղանստանում ռազմական և հետախուզական գործողությունների համար օգտագործելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն՝ Պակիստանի իշխանությունները պնդում են, որ ԱՄՆ-ի հետ պետք է կնքվի փոխըմբռնման հուշագիր, որի հիման վրա Վաշինգտոնը, օդային տարածք մուտք գործելու դիմաց, կաջակցի Պակիստանի ղեկավարությանը ահաբեկիչների դեմ պայքարում և կնպաստի Հնդկաստանի հետ հարաբերությունների հաստատմանը։

CNN-ը նշում է, որ ամերիկյան զինված ուժերը ներկայումս Պակիստանի օդային տարածքն օգտագործում են Աֆղանստանում հետախուզություն իրականացնելու համար։ Այնուամենայնիվ, պաշտոնական համաձայնագրի բացակայությունը կարող է հանգեցնել նրան, որ Պակիստանի իշխանությունները դադարեցնեն այդ պրակտիկան: Պենտագոնի և Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը դեռ չի պատասխանել ՏԱՍՍ-ի խնդրանքին՝ մեկնաբանել CNN-ի աղբյուրների տեղեկատվությունը։