Գերմանական BioNTech ընկերությունը մտադիր է ամերիկյան Pfizer–ի հետ միասին մշակված կորոնավիրուսային պատվաստանյութը ցածր եկամուտ ունեցող երկրներին առաջարկել առավել մատչելի գներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կշարունակենք ցածր և ցածր միջին եկամուտ ունեցող երկրներին մեր պատվաստանյութերը մատակարարել շահույթի վրա չկենտրոնացած գներով», ասել են ը BioNTech-ից: Ընկերությունը համոզված է, որ արտադրական հզորությունների անընդհատ ընդլայնումը, ի վերջո, կօգնի հաղթահարել համաճարակը: «Դրան հասնելու համար կառավարությունները, արտադրողները և միջազգային ու ազգային կազմակերպությունները պետք է միասին աշխատեն աջակցել գոյություն ունեցող արտադրանքի հիման վրա ցածր եկամուտ ունեցող երկրների մատակարարմանը», ասել են ընկերությունից:








