Վաշինգտոնը, ամենայն հավանականությամբ, մի քանի հարյուր ամերիկացի զինծառայող կթողնի Աֆղանստանում: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է The Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուր:
Ինչպես նշվում է նյութում, ակնկալվում է, որ մոտ 650 ամերիկացի զինվորականներ կմնան Աֆղանստանում դիվանագետների անվտանգությունն ապահովելու նպատակով ամերիկյան զորքերի հիմնական մասի դուրսբերումից հետո, որը հիմնականում պետք է ավարտվի երկու շաբաթում:
Բացի դրանից, ԱՄՆ մի քանի հարյուր զինծառայողներ կմնան Քաբուլի օդանավակայանում, հնարավոր է մինչև սեպտեմբեր, որպեսզի օգնեն թուրքական ուժերին պահպանել անվտանգությունը: Գործակալության կարծիքով, դա կլինի ժամանակավոր միջոց: