Այսօր 7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիս-արևելքում, հայտարարվել է ցունամիի սպառնալիք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ Միյագի պրեֆեկտուրայում, որի ափի մոտակայքում եղել է ցնցումների էպիկենտրոնը, ցունամին կարող է հասնել 1 մ բարձրության: Քիչ անց նախազգուշացումը ամբողջովին հանվել է։ Երկրաշարժի օջախը 60 կմ խորության վրա էր:
երկրաշարժը չի հանգեցրել արտակարգ իրավիճակների այդ տարածաշրջանում տեղակայված միջուկային օբյեկտներում: Մասնավորապես, ցնցումները չեն ազդել Ֆուկուսիմա-1 վթարային կայանում իրավիճակի վրա: Բացի դրանից, որևէ փոփոխություն և արտակարգ իրավիճակ չի գրանցվել Օնագավա և Տոկայ-2 կայաններում: Այս ատոմակայանների բոլոր ռեակտորները ներկայումս անջատված են: