5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում՝ Նևադա նահանգի սահմանի մոտ: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կալիֆորնիայի Մարկլիվիլ փոքր բնակավայրից 32 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը եղել է 9,8 կմ խորության վրա: Տուժածնհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: