Այսօր 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Յունյան նահանգում: Այս մասին հայտարարել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շուանբայի տարածքում, օջախը եղել է մոտ 8 կմ խորության վրա: Տեղեկություններ չեն ստացվել 152,000 մարդ բնակչությամբ Շուանբայի շրջանում տուժածների կամ ավերածությունների մասին: