Արմատական Թալիբանը նշանակել է մի քանի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ, այդ թվում՝ ներքին գործերի, ֆինանսների և հետախուզական նախարարությունների, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար է նշանակվել Սադր Իբրահիմը։ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար՝ Գուլ Աղան, հետախուզական ծառայության ղեկավարի պարտականությունները կկատարի Նաջիբուլլան:
Բացի դրանից, շարժումն իր ներկայացուցիչներին նշանակել է կրթության, բարձրագույն կրթության նախարարների և երկրի մայրաքաղաք Քաբուլի նահանգապետի պաշտոններում: