Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ֆրանսիայի դեսպանը՝ Ավստրալիայի կանխամտածված խաբեության մասին

Ավստրալիայի կառավարության խաբեությունը՝ միակողմանիորեն չեղարկելը 2016 թվականին Ֆրանսիայի հետ կնքված սուզանավերի պայմանագիրը, միտումնավոր էր։ Այս մասին չորեքշաբթի Ավստրալիայի ազգային մամուլի ակումբում ելույթի ժամանակ ասել է Ավստրալիայում Ֆրանսիայի դեսպան Ժան-Պյեռ Տեբոն։

Նա հիշեցրել է, որ 2021 թվականի օգոստոսի 30-ին՝ պայմանագրի խզումից երկու շաբաթ առաջ, Ավստրալիայի արտգործնախարար Մարիս Փեյնը կոմյունիկե է ստորագրել իր ֆրանսիացի գործընկերոջ հետ, որում «ընդգծվում է Ֆրանսիայի հետ սուզանավերի կառուցման վերաբերյալ համաձայնագրի կարևորությունը»։

«Հանդիպելով այլընտրանքային գործարքի հետ կապված անորոշությանը՝ ավստրալական իշխանությունները պետք է պահեին Ֆրանսիայի հետ պայմանագրի շարունակման հնարավորությունը, և, հետևաբար, մեզ մթության մեջ պահելը անհրաժեշտություն էր», – նրա խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը: