Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Փենյանը Սեուլին մեղադրում է երկակի ստանդարտների մեջ

ԿԺԴՀ-ն Կորեայի Հանրապետությանը մեղադրել է երկկողմ հարաբերություններում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքականության «Մեարի» պորտալում չորեքշաբթի օրը հրապարակված մեկնաբանության մեջ։

Հրապարակման հեղինակները նշում են, որ Սեուլը վերջին շրջանում «աստղագիտական ​​միջոցներ» է ներդնում նոր սպառազինության մշակման և գնման համար։

«Հարավի իշխանությունների չմտածված քաղաքականությունը, որը երկխոսության կոչ է անում և միևնույն ժամանակ թշնամական գործողություններ ձեռնարկում, ապակայունացնում է իրավիճակը Կորեական թերակղզում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում», – ասվում է մեկնաբանության մեջ։